Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում          Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համար    

05 հուն 2020 10:35

Թուրքիայի՞ն ենք լավություն անում՝ կիսելով մեր ջրերը. անձրևաջրերը Ախուրյանի ջրամբար լցվելու փոխարեն՝ կուտակվում է Թուրքիայի տարածքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած անձրևառատ գարնանը՝ Արարատյան դաշտը ոռոգման ջրով սնող Ախուրյանի ջրամբարում այս տարի կուտակվել է 30 մլն խորանարդով ավելի պակաս ջուր, քան նախորդ տարի:


Ախուրյանի ջրամբարը սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից, և ջուրն էլ կիսվում է երկու երկրների միջև: Սակայն նախորդ տարի Թուրքիայի տարածքով անցնող Կարս գետի վրա կառուցվել է ջրամբար, և ջուրը Ախուրյանի ջրամբար լցվելու փոխարեն, կուտակվում է Թուրքիայի տարածքում ու օգտագործվում միայն թուրքերի կողմից:


Արարատյան դաշտը էկոլոգիական և տնտեսական աղետից փրկելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն համարժեք քայլերի, որոնք, ըստ մասնագետների, գոյություն ունեն»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր