Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

05 հուն 2020 10:56

Այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մինչ պարետատունը և ողջ կառավարությունը լծվել են հանրությանը դիմակներ կրել պարտադրելուն, ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր խնդիր՝ ախտահանման գործընթացը։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում հանրապետությունում՝ այդ ուղղությամբ։


Պարզվում է՝ համաճարակի առաջին օրերին որոշ համայնքներ ինտենսիվ միջոցառումներ են ձեռնարկել, սակայն տևական ժամանակ է՝ այլևս չեն անում՝ 2 պատճառով։


Նախ, իրենց սուղ միջոցներով կարողանում են ապահովել միայն դիմակների պահանջը, համայնքների բյուջեից օրական հսկայական միջոցներ են ծախսվում դիմակների ձեռքբերման համար։ Եվ երկրորդը. չեն կարողանում ախտահանող նյութեր ձեռք բերել. այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում։ Եղածը սպառվել է, նորը չեն կարողանում գնել կամ ստանալ»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր