Տեսանյութ.Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանի արձագանքը
Քիչ առաջ Երևանի այգիներից մեկում ոստիկանները ուժ են կիրառել դիմակ չունեցող քաղաքացու նկատմամբ։ Ոստիկանական գործողությունների տեսանյութը հրապարակել է Facebook-յան օգտատեր Մանուել Մանուկյանը։
«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել
«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։ Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն»,– տեսանյութին կից գրել է օգտատերը։
Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոստիկանների գործողություններին արձագանքել է ՀՀ վարչապետը։
«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,– գրել է վարչապետը։