Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ    

08 հուն 2020 15:55

Տեսանյութ, թե Բաքվի կենտրոնում ինչպես են առևանգում 3-ամյա երեխային

Ադրբեջանական Minval.az կայքը տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են Բաքվի կենտրոնում գտնվող «Կոալա» այգուց, որտեղ ամեն օր տասնյակ երեխաների են բերում զվարճանալու, առևանգում 3-ամյա աղջկա:

3-ամյա Միրայի ծնողները գտնվում են ամուսնալուծության գործընթացի մեջ, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում կիսել երեխայի խնամակալության իրավունքը: Հայրը ցանկանում է, որ դուստրն իր հետ ապրի, իսկ արտասահմանցի մայրը (ՌԴ քաղաքացի) հակառակն է պնդում:

Դեպքը տեղի է ունեցել, երբ Միրայը հոր և տատիկի հետ գնացել է այգի զբոսնելու: Հայրը փորձել է խլել երեխային առևանգողների ձեռքից, բայց այդ պահին միջամտել է մի տղամարդ, որն ընտանիքին հետևել է տնից դուրս գալու պահից: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ երեխային առևանգել է նրա մորաքույրը: Հայտնի է նաև հանցագործության մասնակից վարձկանի ինքնությունը, որը նախկին ոստիկան է:


«Իմ որդին և թոռնուհի Միրայը կառուսել էին նստել: Հետո մենք մտանք խանութ, որպեսզի երեխային խաղալիք գնենք: Հետո որդիս ու թոռնիկս գնացք նստեցին, ես էլ կանգնած սպասում էի: Հետո մենք գնացինք երեխաների համար նախատեսված գունավոր ավազների մոտ, և այդ պահին մեզ վրա հարձակվեցին: Թամերլանը (որդին) երեխային իր ձեռքը վերցրեց, նրանք հարձակվեցին մեզ վրա և գցեցին գետնին: Հարձակման հետևանքով ինձ համեմատաբար թեթև վնասվածքներ են հասցվել»,-պատմել է աղջկա տատիկը:

Քանի որ ծնողները միասին չեն ապրում, հարկավոր է որոշել, թե ում հետ է ապրելու աղջիկը: Բայց հետաքրքիրն այն է, որ դեպքը տեղի է ունեցել այգում, բոլորի աչքի առաջ: Եվ ոչ ոք չի փորձել միջամտել, խանգարել առևանգողներին: Հարց է առաջանում նաև այն մասին, թե ուր էին այգու անվտանգության աշխատակիցներն ու պատասխանատուները:
Ընտանիքը դեպքի հետ կապված արդեն դիմել է դատախազություն և շրջանային ոստիկանություն:

Ընտանիքի փաստաբանը տեղեկացրել է, որ դեպքի առիթով լուրջ հետաքննություն պետք է անցկացվի, և հարցը պետք է լուծվի իրավական հարթության վրա: Չնայած նրան, որ այսպիսի աղմկոտ դեպքից արդեն մի քանի ամիս է անցել, սակայն դեռևս քրեական գործ չի հարուցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր