Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 հուն 2020 15:45

Կորոնավիրուսի համավարակի նշաններ են գտնվել 2019 թվականի ամռանը

Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսի համավարակը կարող էր սկսվել Ուհան քաղաքում դեռ անցած ամառ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:


Գիտնականների խումբը՝ Հարվարդի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Բրաունստեյնի գլխավորությամբ, մասնավոր արբանյակներից արված պատկերների օգնությամբ հետեւել է ավտոկայանատեղերի ծանրաբեռնվածությանը քաղաքի խոշորագույն հիվանդանոցների մոտ անցած երկու տարվա ընթացքում: Պարզվել է, որ ավտոմեքենաների քանակը հիվանդանոցային ավտոկայանատեղիներում սկսել է կտրուկ աճել 2019-ի օգոստոսից: Աշնանը ծանրաբեռնվածությունն առավելագույնի է հասել: Այդպես, հոկտեմբերի 10-ին Տյանյու հիվանդանոցի մոտ 285 ավտոմեքենա կար, մինչդեռ մեկ տարի առաջ դրանք ընդամենը 171-ն էին: Ավտոմեքենաների թվի աճը 67 տոկոս է կազմել, իսկ առանձին օրերին հասնում էր 90 տոկոսի, նշում են հետազոտողները:


Նրանք ուսումնասիրել են նաեւ չինական Baidu որոնողական համակարգի օգտատերերի հարցումները: Նշվում է, որ աշնան սկզբին մարդիկ սկսել են ավելի հաճախ տեղեկատվություն  փնտրել հազի եւ լուծի մասին՝ ախտանիշներ, որոնք, ինչպես պարզվեց ավելի ուշ, բնորոշ են կորոնավիրուսային վարակին:
Խմբի ղեկավարի խոսքով՝ չի կարելի է լիարժեք վստահությամբ խոսել տրաֆիկի աճի եւ COVID-19-ի համավարակի միջեւ կապի մասին: Սակայն, ըստ հետազոտողների, ակնհայտ է, որ Ուհան քաղաքում իրավիճակը վատթարացել էր դեռ ծովամթերքի շուկայում վիրուսի բռնկումից առաջ:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր