Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է          Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի       Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում    

10 հուն 2020 15:15

Սևանա լճում ջրահեղձ է եղել 16–ամյա երկու պատանի

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում 2 երեխա են ջրահեղձվել, փրկարարները նրանց դիերը ափ են հանել։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
«Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ կան ջրահեղձված քաղաքացիներ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ջրափրկարարները դուրս են բերել լճից երկու քաղաքացու դի»,-ասված է հաղորդագրության մեջ։


Կատարված ողբերգական դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com-ը։


«Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակը Սևանի հանրային լողափի տարածքում գտնվող Սևանա լճից դուրս է բերել 2 երեխայի դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխաները Սևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Պ-ն էր և 16-ամյա Լ. Ս-ն»,-գրում է կայքը։

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։
Ըստ լրատվամիջոցի՝ երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր