Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

11 հուն 2020 14:05

Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտգործ նախարարություն, որպեսզի վերջինս արտերկրում Հայաստանի դեսպանատների հետ քննարկի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը  հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


Հարցին, թե, մասնավորապես, ինչ աջակցության մասին է խոսքը, խոսնակն պատասխանեց. «Աջակցության տարբեր ուղղություններով ենք դիմել»։


Հարցին՝ թե կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արտերկրից ինչ աակցություն է անհրաժեշտ Հայաստանին, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր։


Նշենք, որ ըստ yerevan.today-ի՝ ՀՀ ԱՆ-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետեւյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ:


Ըստ կայքի՝ ԱՆ-ից ստացված դիմում–խնդրանքի մյուս մասը վերաբերում է կորոնավիրուսով վարակված ծանր դեպքերին, մասնավորապես՝ այն հիվանդների, որոնց մոտ վարակի ախտահարումով սրվել են այլ հիվանդություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր