Եկել եք ներողություն եք խնդրում, որ ինչ անեք․Ներումն աստվածային շնորհ է, իսկ ձեր «սխալները»՝ անաստված հանցանքներ

Տղաներ, ձեր գործած յուրաքանչյուր սխալ կյանք է արժենում․․․
Դուք ամենապատասխանատու պահին սխալներ եք գործում, հիմնականում՝ միտումնավոր, հիմա եկել եք ներողություն եք խնդրում, որ ինչ անեք, անգամ չեք ասում՝ կուղղեք սխալները․․․ Անգամ քայլ չեք անում սխալները ուղղելու․․․ Չեք լսում մասնագետներին, բոլորին համարում եք թշնամի․․․ Դուք նման եք պատերազմի էն ապաշնորհ հրամանատարին, ում ամբողջ զորքը կոտորվում է, իսկ ինքը գնում-նստում է ճոխ վրանում, թեյ է խմում և ասում եմ՝ սխալվեցի, ներեք․․․
Ներումն աստվածային շնորհ է, իսկ ձեր «սխալները»՝ անաստված հանցանքներ․․․․»։