Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց...Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել          Հայ գերիների ծնողները լուր են ստացել զավակներից       Տեսանյութ. Թուրքիան ուզում է տետ ա տետ խոսել Հայաստանի հետ, ինչը մեզ էլ ձեռնտու է, միջնորդի կարիք չկա    

11 հուն 2020 15:45

Կորոնավիրուսը դանդաղ է մուտացվում և սա լավ նորություն է. հետազոտողներ

Կենդանի մնալու համար վիրուսներն անընդհատ զարգանում են՝ գենետիկական փոփոխությունների (որ նաեւ մուտացիա է կոչվում) ենթարկվելով: Որոշ վիրուսների դեպքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, մյուսների դեպքում՝ քիչ քանակությամբ: Բարեբախտաբար, նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը պատկանում է երկրորդ խմբին: Եւ դա լավ նորություն է Ջոնս Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների համար, ովքեր զբաղվում են այս վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:


Ըստ MedicalXpress-ի՝ դանդաղ մուտացվող վիրուսների դեմ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակումը շատ ավելի հեշտ է, քան արագորեն փոփոխվող վիրուսների համար (օրինակ՝ գրիպի հարուցիչի):


«Այս վիրուսը շատ քիչ գենետիկական փոփոխությունների է ենթարկվել 2019 թվականին իր հայտնվելուց ի վեր,- նշել է Johns Hopkins Applied Physics Laboratory-ի մոլեկուլային կենսաբան Փիթեր Թիլենը:- Շատ ավելի հեշտ է պատվաստանյութեր եւ բուժում մշակել մի շտամի համար, քան՝ վիրուսի, որն արագ փոփոխվում է»:


Ինչպես իր հերթին նշել է Ուինսթոն Թիմփը Whiting School of Engineering-ից, ով պրոֆեսոր Ստյուարտ Ռեյի հետ միասին աշխատում է վիրուսի գենոմի ուսումնասիրության նախագծի վրա, աշխարհը չի կարողանա նորմալ կյանքի վերադառնալ, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել: Իսկ քանի որ վիրուսը դանդաղ է մուտացվում, սա հնարավորություն է տալիս արդյունավետ պատվաստանյութ ստեղծել, կարծում է մասնագետը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր