Վիրուսը շարունակվում է փոխվել, կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել.ԱՀԿ

Նա հայտնել է, որ վիրուսը շարունակվում է փոխվել և պետք է հետևել ընթացքին։ Մասնագետը նշել է, որ վիրուսը կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել, բայց ոչ այնքան, որ կորոնավիրուսի պատվաստանյութը չաշխատի։
ԱՀԿ տվյալներով՝ այս պահին աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։
Հունիսի 13-ի դորւթյամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 7․6 մլն-ն անցել է։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Ավելի վաղ ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, հայտարարել էր, որ պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։