Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

15 հուն 2020 14:50

Կորոնավիրուսի 5000 զոհերի լուսանկարները պատարագի ժամանակ տեղադրված են եղել տաճարի նստարաններին. ֆոտո

Պերուի մայրաքաղաք Լիմայի Մայր տաճարի արքեպիսկոպոս Կառլոս Կաստիլյայի մատուցած կիրակնօրյա պատարագի ժամանակ տաճարի նստարաններին և սյուներին փակցված են եղել կորոնավիրուսի 5000 զոհերի լուսանկարները, գրում է The Guardian-ը։

Փակցվել են բժիշկների, ոստիկանների, հրշեջների, մաքրուհիների և երեխաների լուսանկարներ։


Պատարագը հեռարձակվել է ուղիղ եթերով, որի ընթացքում հոգևորականը քննադատել է հարավամերիկյան երկրի առողջապահության համակարգը, որը, նրա խոսքով, «հիմնված է եսասիրության և բիզնեսի, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ գթասրտության և համերաշխության վրա»։


Կաստիլյան Պերուին կոչ է արել միավորվել՝ նախազգուշացնելով, որ «ծանր օրերը դեռ առջևում են»։


«Սարսափելի կլինի, եթե գալիք ժամանակներում մենք սովից մահացածների հազարավոր նման լուսանկարներ ունենանք»,-ասել է նա:


Պերուում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 6400 մարդ է մահացել, արձանագրվել է հիվանդության 225 000 դեպք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր