2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը       Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի    

16 հուն 2020 11:53

Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը.բերման ենթարկեցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին

Քիչ առաջ ոստիկանները ԱԺ–ի տարածքից բերման ենթարկեցին աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին, որը զգուշացնում էր, ու շունչը կտրվում է:

Նշենք, որ ոստիկանները առավոտից պարբերաբար բերման են ենթարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։
Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու դեպքին, հայտնեց, որ իրենց համար քաղաքացին քաղաքացի է

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։


Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր