Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

16 հուն 2020 13:05

Սիրտս տրաքում է, սարքոցի է.Երկու տարի է` խոստում են տվել, բայց բոլորն օդ են, սուտ. այս ամենով ինձ հերոսացնում եք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ իր դեմ ծավալված գործընթացը սկսվել է դեռ հունիսի 5-ին, երբ ԲՀԿ–ն նիստ արեց ու լիարժեք ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը։ Ծառուկյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ, որտեղ քննվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

«Երկու տարի է` խոստում են տվել, բայց բոլորն օդ են, սուտ։ Արածը քանդվել է, իսկ ասածները չեն արել։ Այո, ձեզ հետ եմ եղել, որ ժողովրդի մեջ մի բան փոխվի։ Ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել։ Դավաճան է նա, ով կասի, թե Ծառուկյանը դիվիդենտներ է հավաքում»,–ասաց Ծառուկյանը։
«Սիրտս տրաքում է։  Ես կարամ ձեն չհանեմ, իմ համար հանգիստ ապրեմ, բայց չեմ կարող։  Ասում է՝  էսօր վարակի պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում»,-հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ  Ծառուկյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնի մոտ։
Նա ընդգծեց, որ իշխանությունն է ձախողել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, ասաց՝  նշեց՝ ձեր հեղափոխության վերջը եկել է, հեղափոխությունը պետք է գործով ապացուցել։
«Ասում են, եթե դեմ քվեարկեք, ուրեմն մեր հեղափոխության վերջն է  լինելու։ Ձեր  հեղափոխության վերջը եկել է։ Ես ասում եմ, գնացեք գյուղեր կամ քաղաքով ման եկեք, տնտեսական ճգնաժամ է, գույքահարակ են ավելացնում։ Մարդիկ վարկերի տակ են, ներում շնորհեք, տրաքած վիճակ է, ես ասում եմ, երեք ամիս հետո սով է լինելու, դրա մասին մտածեք»,-ասաց նա։

Ծառուկյանն ասաց, երկրում քաղաքական կայունություն չկա, ամբողջ աշխարահի հետ հարաբերությունները փչացրել եք։

«Ես վախեցողը չեմ։ Ուզում եք ահաբեկել, ինչ-որ բաներ կպցնել։ Ես ասումե մ՝ չոր բանը չի կպնի մարդուն։ Ես նորից եմ ասում, կա՞ մեկը, որ ասում է՝ Ծառուկյանն էդ գումարը տվել է ինձ, որ տանեմ կաշառք վճարեմ։ Եթե չխոսեի, կասեիք նորմալ է։  Հիմա ես ճիշտն եմ ասում։ Բացեք ֆեյսբուքը, բոլորը ֆեյքեր են։ Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ եղել, հարցրեք Փաշինյանին՝ թե ինչքան ներդրում եմ բերել։ Սարքոցի է, ինչքան անբարոյականություն է, ինձ կանչում են, հետևից տղուն են կանչում, մարդ եղեք, դա անբարոյականություն է։ Ասում եմ՝ ասածներիս տեր եմ, տեր եմ լինելու»,-ընդգծեց նա։

Նրա խոսքով` վերցնում, ճշտում են ինչ–որ հեռախոսահամարներ ու դրանք տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զանգի, տեսնի` մարդիկ ինչ խնդիր ունեն։ Ծառուկյանը նշեց` պատվեր կատարելով Ծառուկյանի վրա ժողովրդի վիճակը լավ չի լինելու։

Նա նշեց, որ իր սկզբունքներից հետ չի կանգնելու։

«Ասում են` ընտրակաշառք են բաժանել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Ես իմ երկիրը սիրում եմ։ Ամեն ինչ ձախողել է իշխանությունը։ Հա, լավ մարդիկ են, չեմ ասում` վատն են, բայց ինչ գործ են անում։ Սիրտս տրաքում է, ես կարող եմ ձայն չհանել, քանի որ հարցը ես չեմ, բայց հիմա էլ ասում են` հիմնական պատճառը կորոնավիրուսի տարածման ժողովուրդն է։ Այ ձեր ցավը տանեմ, դուք եք ձախողել»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` հեղափոխության վերջն արդեն եկել է։ Ծառուկյանը վստահեցրեց` ինքն այս ամենից վախեցողը չէ։ Ավելին, այս ամենով, ըստ նրա, իրեն հերոսացնում են։

Ծառուկյանը հայտնեց նաև, որ անբարոյականություն է իրեն քննչական մարմիններ կանչելուց հետո էլ իր տղայի «գլխին սարքելը»։ Նա հորդորեց մարդ լինել ու ընտանիք չմտնել։

Նա իր բուռն ելույթի ժամանակ անգամ շփոթվեց` ասելով, որ գործարար է, սակայն արագ շտկեց իրեն` ասելով, որ սեփականատեր է, գործարար չէ։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։

Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր