Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 հուն 2020 13:25

Տեսանյութ.«Այ ձեր ցավը տանեմ, բայց ես գալիս էի». ԱԱԾ աշխատակիցներն ԱԺ բակից տարան Ծառուկյանին

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ելույթից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքեց այն։  Նա լրագրողներին ասաց, որ ինքը գնում է հարցաքննության,  ինչ-որ արել է, որևէ բանի համար չի փոշմանում։


ԱԺ բակում հավաքված էին ԱԱԾ աշխատակիցներ։ Գ. Ծառուկյանը նախ նստեց մեքենան, այնուհետև դուրս եկավ, երբ մոտեցան ԱԱԾ աշխատակիցները։


«Ես ասել եմ, որ գալիս եմ»,- ասաց Գ. Ծառուկյանն իրեն մոտեցած ԱԱԾ աշխատակիցներին։


Լրագրողի հարցին՝ այսինքն բերման ե՞ք ենթարկում, որոշում կա՞, ԱԱԾ աշխատակիցներից մեկն ասաց. «Մենք պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունենք, խնդրում եմ՝ մեր պայմանավորվածությունները մի մեկնաբանեք»։


Հարցին՝ խախտվե՞լ է պայմանավորվածությունը, արձագանքեց. «Ոչ»։


Գ. Ծառուկյանը կրկնեց. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»։


Լրագրողը դիմեց ԱԱԾ աշխատակցին, թե արդյո՞ք նա է քննչական խմբի ղեկավարը։ Պատասխան չեղավ, նստեց Գ. Ծառուկյանի հետ նույն մեքենայի մեջ։


ԲՀԿ խմբակցության անդամ  Շաքե Իսայանը լրագրողներին ասաց. «Պարոն Ծառուկյանը թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ գնում է ԱԱԾ, չգիտեմ՝ ինչու համար է այս շոուի շարունակությունը։ Հասկանում եմ, որ մեր երկրում այլևս որևէ օրենք, ընդհանրապես իրավական ակտերը որևէ ուժ չունեն»։


Իսկ թե ինչ են անում Ազգային ժողովում ԱԱԾ աշխատակիցները, խնդրում եմ դիմեք ԱԺ նախագահությանը, ղեկավարությանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր