Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

16 հուն 2020 14:25

Տեսանյութ.Բունտ ռուս–ադրբեջանական սահմանին. մասնակցել են Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացիներ,նրանք փորձել են փակել «Կովկաս» դաշնային մայրուղին

Դաղստանում ժամանակավոր կեցության ճամբարում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացիներ։ Նրանք փորձել են փակել «Կովկաս» դաշնային մայրուղին։


Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ սկսել են կազմել Ադրբեջանի` տուն մեկնող քաղաքացիների ցուցակները։  Դժգոհություն է  առաջացրել այն փաստը,  որ սահմանին ավելի ուշ մոտեցած մարդիկ ավելի շուտ տուն գնալու հնարավորություն են ստացել։ Հրմշտոց է սկսվել։ 


ՌԻԱ Նովոստին, հղում անելով Դաղստանի ՔԿՔՎ–ին, հայտնում է, որ Դաղստանում ժամանակավոր կեցության  ճամբարում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են Ադրբեջանի շուրջ 400 քաղաքացիներ։  Նրանք փորձել են փակել «Կովկաս» դաշնային մայրուղին։


Ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիները հարձակվել էին 4 ոստիկանների վրա և ջարդուփշուր արել նրանց մեքենաները։


«Նախնական տվյալներով`  հունիսի 15-ին, 20։30–ի սահմանում Ադրբեջանի քաղաքացիները, դժգոհելով Ադրբեջանի տարածք իրենց մուտքն ապահովելու կազմակերպչական վիճակից, հավաքվել են «Կովկաս» դաշնային ավտոճանապարհին և փորձել են փակել երթևեկությունը», – գրված է հաղորդագրության մեջ։


Վերջին տվյալներով` իրավիճակը Դաղստանի ճամբարում, որտեղ գտնվում են ադրբեջանցիները, կարգավորվել է։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր