Փետրվարի 15-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Իր անօրեն քայլերով Փաշինյանը դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը       Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ    

17 հուն 2020 13:53

ՀՀ-ում COVID-19-ով ծանր հիվանդների համար միայն օգտագործվում է օգտակար դեքսամետազոն դեղամիջոցը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  ասաց, որ այն անհրաժեշտության դեպքում տրվում է միայն վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտներին բժշկի ցուցումով։


Նշենք, որ Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն,  դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է  բրիտանացի գիտնականների արձանագրած արդյունքները։


Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ մահացությունը կրճատվում է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։  Ասվում է, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծանր հիվանդների  մոտ և չի ուսումնասիրվել մեղմ ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր