Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հուն 2020 14:15

Ըստ Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ն, Իսրայելը, Իրանը, Հայաստանը

Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատաքնային խումբը սոցհետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե երկրի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն քաղաքացիները։ «Թուրքիայի արտաքին քաղաքականության հանրային ընկալումների ուսումնասիրություն» անվամբ սոցհարցումն իրականացվել է երկրի 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքային խումբը ներկայացնող 1000 քաղաքացի։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Հարցին, թե առաջիկա 10 տարում որը կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր հարցերի եռյակը, սոցհարցման մասնակիցների 46.6 տոկոսը պատասխանել է «անդրսահմանային ահաբեկչությունը», 40 տոկոսի կարծիքով՝ հաջորդ կարևոր արտաքին քաղաքական խնդիրը կլինի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Ըստ 30 տոկոսի էլ՝ մերձավորարևելյան զինված հակամարտությունները։


Մեծ մասի կարծիքով (70%) Թուրքայի համար ամենամեծ սպառնալիք ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է, 67 տոկոսի համոզմամբ՝ Իսրայելն է, իսկ 65 տոկոսի կարծիոքվ՝ Սիրիան։  Ըստ Թուքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար սպառնալիք են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հունաստանը և Հայաստանը։


Բնութագրելով թուրք-ամերիկյան հարաբերությունների էությունը՝ Թուրքիայի քաղաքացիների 32 տոկոսն ԱՄՆ-ին բնորոշել է որպես անվստահելի երկիր։ 28 տոկոսի համոզմամբ՝ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկեր է, իսկ 15 տոկոսի կարծիքով էլ՝ գաղութատիրական երկիր։


ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրներին անդրադառնալիս՝ քաղաքացիների 34 տոկոսը նշել է ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): 27 տոկոսը մատնանշել է ԱՄՆ-ի վարած քրդական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, իսկ 24 տոկոսն էլ թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիր է համարում ԱՄՆ-ի կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր