Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

19 հուն 2020 15:24

Վրաստանը հրաշալի արձագանքեց համավարակին.ողջ Կովկասում վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը. Շեյն Ռոզենտալ

Կորոնավիրուսի սկզբնական հաջողությունը հնարավոր է Վրաստանին բերի երկարաժամկետ շահ: Տնտեսական ակտիվությունների աստիճանաբար բացման գործընթացում երկրին տրվում է բացառիկ հնարավորություն նոր փուլ սկսելու համար, որը կլինի առավել բազմազան և ինկլյուզիվ,- այս մասին գրում է Ասիայի զարգացման բանկի (ADB) Վրաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենտալը: Այս մասին փոխանցում է 1.Tv.ge-ն։
«ADB»-ի ներկայացուցիչն Ասիայի զարգացման բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված բլոգում ընդգծում է, որ համավարակի դեմ երկրի արձագանքը եղել է հատկանշական լավը և Վրաստանը ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ունի վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը:


«Տարածաշրջանային խոշոր և միջազգային տուրիստական կենտրոնի դերում Վրաստանը դարձել է առանձնապես խոցելի նոր կորոնավիրուսի դեմ, սակայն չնայած դրան, երկիրը հրաշալի է արձագանքել համավարակին և ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ունի վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը: Վրաստանում առաջին դեպքերի բացահայտումից անմիջապես հետո ճանապարհորդների համար սահմանվեց բժշկական ստուգում, ինչպես նաև՝ տեղաշարժի սահմանափակում: Ազգային բանկն արագ մեղմացրեց կանոնակարգերը և արդյունավետ կերպով կայունացրեց փոխարժեքը»,- գրում է Շեյն Ռոզենտալը:


«ADB»-ի ներկայացուցիչը նաև գրում է, որ Վրաստանի նկատմամբ վստահությունը պայմանավորված է միջազգային գործընկերների կողմից ֆինանսական օգնության փաթեթների արագ մշակմամբ:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր