Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

20 հուն 2020 17:08

Հերթը Սամվել Ալեքսանյանին էլ կհասնի՞


Որեւէ մեկի հետ կապված մենք որեւէ մտահոգություն չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը կաշկանդվածություն ունի՞ անդրադառնալու նաեւ ՀՀԿ-ի օրոք ԱԺ պատգամավոր ու հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի թույլ տված չարաշահումներին:

«Եթե մենք այսօր խոսում ենք, որ ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարի հետ կապված որեւէ մտահոգություն չունենք եւ օրենքով ենք գնում, ապա ինչու պետք է մեկ նախկին պատգամավորի գործունեության հետ կապված մտահոգություն լինի: Նախագահի պաշտնոը նախկինում զբաղեցրած անձանց, նախկին փեսաների, օլիագրխների հետ կապված եթե չկա, դա չի նշանակում, որ չի լինելու: Ուղղակի կա մի հստակ բա՝ արդյոք այդ պահի դրությամբ կա՞ փաստարկ, թե՞ չկա: Որովհետեւ միայն ցանկության վրա հիմնված ոչինչ չի կարող արվել»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ եթե լինեն փաստեր, բոլրին էլ անդրադառնալու են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր