Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

22 հուն 2020 11:45

Այսօր Սահմանադրության փոփոխության ժամանակը չէ,հետ կանգնել հակասահմանադրական գործողություններից

Այսօր խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին, մեկնաբանելով «Իմ քայլի»` Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց` 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծը վկայում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել ձեռնասուն ՍԴ:


«Այս արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրն իսկապես օրհասական խնդրի առաջ է կանգնած, իշխանությունները, միևնույնն է, շարունակում են հետևողական հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի կամ ՍԴ դատավորների նկատմամբ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները` ստացել է շուրջ 15 մլն աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից»,-ասաց նա:
Տոնոյանը նաև նշեց, որ այսօր Սահմանադրության փոփոխության ժամանակը չէ, և կոչ արեց իշխանությանը հետ կանգնել հակասահմանադրական գործողություններից՝ միաժամանակ հիշեցնելով, որ խորհրդարանում գործում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որի նպատակը Սահմանադրության փոփոխությունների իրավական ուղին գտնել է:

Նշենք, որ այսօր` ժամը 13:00–ին, խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է: Արտահերթ նիստի համար ԱԺ խորհրդի որոշմամբ սահմանվել է 3-ժամյա ռեժիմ, ինչը նշանակում է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը չի ներկայացվի ՍԴ գնահատականին:


ՀՀ Սահմանադրությանը փոփոխությունների իր նախագիծը հունիսի 19-ին ԱԺ նախագահին էր ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:


Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:











Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր