Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 հուն 2020 13:44

Հովակիմյանը շնորհակալ է Վենետիկի հանձնաժողովին, բայց շարժվելու է ներկա իրողություններով. ներկայացրեց ՍԴ նախագահին ազատելու իրենց նախագիծը

«Իմ քայը» խմբակցության պատգամավորները արտակարգ ռեժիմով ներկայացրել են ու Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով փոփոխվելու են Սահմանադրության դրույթները։ Խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթի համաձայն՝ փոփոխությունները ուղղված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։



Հովակիմյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսով պայմանվորված՝ առաջիկա առնվազն 1 տարում հնարավոր չի լինելու հանրաքվե իրականացնել։ Մյուս կողմից, ըստ Հովակիմյանի, ՍԴ շուրջ իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը և լայնածավալ բարեփոխումներին։


Պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները, եթե նրանք արդեն պաշտոնավարել են 12 տարի, իսկ եթե ոչ՝ ապա դադարեցնել 12 տարին լրանալուց հետո։ Սրանով, ըստ Հովակիմյանի, հավասարություն կհաստատվի ՍԴ դատավորների միջև։


Ըստ պատգամավորի ներկայացրածի՝ փոփոխությունների հետ պաշտոնից կազատվի նաև ՍԴ ներկայից նախագահը, և նոր ընտրություն կլինի ՍԴ նախագահի պաշտոնի համար։
Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այն ներկայցնող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար։


Պատգամավորներից մեկը նրան հարցրեց, թե ինչու էին սպասում հանձնաժողովի արձագանքին, եթե դրա բացասական լինելուց հետո հաշվի չէին առնելու։ Հովակիմյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծի առանցքում գտնվող սկզբունքը, որով սահմանվում է, որ ՍԴ անդամները պետք է պաշտոնավարեն 12 տարի՝ հավասարաչափ։


Ինչ վերաբերում է հապճեպությանը, որին բացասական է վերաբերվում հանձնաժողովը, Հովակիմյանն ասաց, որ շնորհակալ են կարծիքի համար, բայց հաշվի են առնելու ներկա իրողությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր