«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

22 հուն 2020 15:34

ՍԴ-ն վերսկսում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը․ Հրայր Թովմասյանի պատասխանը իշխանությանը

Ինչպես տեղյակ եք 2019 թվականի հուլիսին ՍԴ-ն կասեցրեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Կարծիքներ ստանալու համար ՍԴ-ն դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։ Այս երկու մարմինների կողմից արդեն իսկ հրապարակվել են Քոչարյանի գործով կարծիքները։ Factor.am-ի տեղեկություններով այսօր Սահմանադրական դատարանում ժողով է եղել, որի ժամանակ որոշվել է, որ ՍԴ-ն կվերսկսի Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։ Ըստ էության, բարձր դատարանը կարող է որոշել, որ, օրինակ, Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է և գործն ամբողջությամբ կփակվի։ Սա նշանակում է, որ առաջիկայում ևս ակտիվ իրադարձությունների պակաս չի զգացվի։ Նշենք, որ այսօր նաև պարզ դարձավ, որ ԱԺ-ն քննում է ՍԴ-ն ցրելու և նրա անդամների լիազորությունները դադարեցնելու նախագիծը։




Նյութին կցված փաստաթղթերում երևում է, որ Քոչարյանի գործը օրակարգում չի եղել և այն քննարկելու, օր նշանակելու որոշումը կայացվել է տեղում։
Factor.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր