Վենետիկի հանձնաժողովը համաձայն է ՍԴ հին դատավորներին փոխելու ՀՀ իշխանությունների գաղափարի հետ
Վենետիկի հանձնաժողովը համաձայն է ՍԴ հին դատավորներին փոխելու ՀՀ իշխանությունների գաղափարի հետ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ եվրոպացի փորձագետները համաձայն են այն մոտեցման հետ, որ ՍԴ դատավորները պետք է հավասար լիազորություններ ունենան: «Այդպիսով, փորձագետները կիսում են իշխանությունների այն կարծիքը, որ հին դատավորների լիազորությունները չպետք է ավելին լինեն, քան նոր դատավորներինը»,-ասաց Հովակիմյանը:
Նշենք, որ ՎՀ եզրակացության 82-րդ կետում ասվում է, որ հանձնաժողովը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԺ-ն օրակարգում ներառել է ծրագիրն այն օրը, երբ հրապարակվել է հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովը նաեւ նշել է, որ տվյալ նախաձեռնությունը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքին: Այլ վիճելի հարց է օրինագծի ուղարկումը ՍԴ, ինչը ԱԺ-ն չի արել: Նշենք, որ ՎՀ խորհուրդների համաձայն՝ տվյալ նախաձեռնությունը պետք է ուղարկվի ՍԴ: