Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հուն 2020 13:55

Չի կարելի իրիկունը քնել, առավոտյան զարթնել ու ասել՝ դու էլ դատավոր չես

Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք Խորհրդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:


Լրագրողի այն դիտարկմանը, որ այդ օրինագիծը ՍԴ չի գալու, Թոխյանն ասաց. «Այդ ով որ ասում է, թե չի գալու դեռ ոչինչ չգիտի։ Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք Խորհրդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել։ Բողոքարկելու տեղն էլ ՍԴ-ն է»։


Լրագրողի դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվեց ԱԺ-ում, եւ ըստ օրինագծի՝ նաեւ իր լիազորություններն են դադարում, հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է գնալ թոշակի, ՍԴ անդամն ասաց. «Եկեք 2 բան տարանջատենք։ Ես փողոցից չեմ եկել այս շենք, եկել եմ այս շենք 1997 թվականին ԱԺ-ի ընտրությամբ, ինձ նախագահը չի ընտրել ես 4 ժամ ԱԺ-ում անցել եմ եւ ամենաշատ ձայներն եմ հավաքել։ 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով ինչը 1997 թվականին քեզ նշանակել ենք։


2015 թվականին ժողովուրդը նորից եկել է հանրաքվեով նույն պայմանը հաստատել է։ Թե ինչու է հիմա խորհրդարանը ժողովրդի ասածը փոխի, դա իրենց հարցրեք։ Մենք օրինական ակնկալիքներ ունենք, եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքները չի խախտում, ապա ինքն իրավունք ունի իքս տարին մինչեւ աշխատել»։


Թոխյանը նշեց, որ այդպիսի իրադրություն եղել է նաեւ Հունգարիայում. «Բացեք Եվրոպական դատարանի որոշումը, կտեսնեք, թե ինչպես է հարցի լուծումը տրվել։ Հարցի էությունը հասկացեք Թոխյանի եւ մյուս կոլեգաների անհատական, մարդկային իրավունքների տեսակետից։ Չի կարելի իրիկունը քնել ու առավոտյան զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր