Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

24 հուն 2020 16:33

Հորս տված մետաղադրամն ինձ օգնեց շահել.Ամերիկացին 3 տարում երկրորդ անգամ վիճակախաղով 4 մլն դոլար է շահել

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Մարկ Կլարկը 3 տարում երկրորդ անգամ վիճակախաղով 4 մլն դոլար է շահել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով UPI-ին:


Կլարկը պատմել է, որ երջանիկ տոմսը ջնջել է մետաղադրամով, որը տվել էր իր հայրը:


«Մետաղադրամը տվել էր հայրս մոտ 10 տարի առաջ: Մենք նրանց կորցրեցինք մեկ տարի առաջ, նա առողջական խնդիրներ ուներ: Այդ մետաղադրամն ինձ օգնեց շահել»,-նշել է նա:


Նա մտադիր է գումարը ծախսել այն նույն նպատակի համար, ինչպես 2017-ին, երբ առաջին անգամ շահեց: «Երբ առաջին անգամ շահեցի, աշխատանքից հեռացա եւ սկսեցի շատ ժամանակ տրամադրել ձկնորսությանը: Հորս հետ միշտ գնում էինք ձկնորսության: Կշարունակեմ զբաղվել դրանով եւ շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս»,-ասել է Կլարկը:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր