Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 հուն 2020 13:54

Աշխարհում քանի մարդ պետք է ապաքինվի COVID-19-ից, որպեսզի ձեւավորվի հավաքական իմունիտետ՝ կորոնավիրուսին հաղթելու համար

Կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտող հավաքական իմունիտետը կարող է մշակվել, եթե բնակչության 43 տոկոսը հաղթահարի COVID-19-ը կամ պատվաստվի: Այսպիսի եզրակացության են հանգել Նոթինգեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science գիտական ամսագրում:


Մասնագետները մշակել են մաթեմատիկական մոդել, որը ներառում է բնակչությանը տարիքային խմբերի բաժանելը եւ արտացոլում է նրանց սոցիալական վարքագծի առանձնահատկությունները՝ հասկանալու համար, թե քանի մարդ պետք է ապաքինվի COVID-19-ից, որպեսզի ձեւավորվի հավաքական իմունիտետ, եւ պոպուլյացիայում վիրուսի շրջանառությունը կասեցվի կամ սաստիկ դանդաղի:


«Պոպուլյացիայում հավաքական իմունիտետի զարգացումը գնահատելիս մենք օգտագործել ենք նոր մաթեմատիկական մեթոդ եւ հայտնաբերել, որ դրան կարելի է հասնել 43 տոկոսի մակարդակում,- ասել է Նոթինգեմի համալսարանի պրոֆեսոր Ֆրենք Բոլը: - Սա կապված է մեծ սոցիալական ակտիվության հետ եւ ոչ մի ձեւով չի համահարաբերակցվում տարիքային խմբերի հետ: Հանրությունը որքան ակտիվ է, այնքան արագ է հաղթահարում ինֆեկցիան եւ հավաքական իմունիտետ մշակում: Եվ հետեւաբար՝ ավելի արագ է սկսվում առողջացումը»:


«Մեր գիտնականների եզրահանգումները էական նշանակություն ունեն ներկայիս համավարակի հետազոտություններում եւ կարող են հաշվի առնվել ինչպես սահմանափակման միջոցառումների կարգավորման համար, այնպես էլ բժիշկների եւ սանիտարական ծառայությունների վարքագծի մոդելները կազմելիս»,- ասել է պրոֆեսոր Բոլը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր