Տեսանյութ.Հրթիռակոծվել է Իրանում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրն և որոշ նավթային ենթակառուցվածքներ          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ    

25 հուն 2020 15:34

Ինչու են Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ վերցնում դիմումները ՍԴ-ից

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկեցինք և որոշեցինք հետ վերցնել ՍԴ մոտ մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները»,- այս մասին հայտարարեց Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ՍԴ շենքի դիմաց հրավիրած ասուլիսում։


Հիշեցնենք, որ դիմումները վերաբերում են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վիճարկմանը։ 


«Մենք չենք ուզում որևէ կերպ որևէ առնչություն ունենալ սահմանդրական կարգի տապալման հետ, ինչպես որակում են տարբեր շրջանակներ այս վերջին իրադարձությունները»,- ասաց նա։


Փաստաբանը նշեց, որ ԱԺ խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի քննության հետ։ Նա նկատեց, որպեսզի որոշ մարդիկ իրենց անգործությունը չպայմանավորեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, գնում են այս քայլին։


«Մենք ասում ենք, եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք մենք, ապա մենք գնում ենք այդ քայլին։ Մենք ունենք այս գործիքակազմը, օգտագործում ենք այն, օգտվում ենք մեզ տրված միակ իրավունքից։ Մենք չենք ուզում այս գործընթացի հետ որևէ առնչություն ունենալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որևէ այլ գործիք իրենք այս պահին չունեն։


Մինչ Օրբելյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, իր գործընկեր Արամ Վարդևանյանը ՍԴ էր մուտքագրում դիմումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր