Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 հուն 2020 16:15

Հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշ․հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք

Թեեւ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։   

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին։

Նախարարը  հորդորել է չհամեմատել երկրները ըստ վարակվածների թվի, քանի որ տարբեր երկրներ ունեն թեստավորում անելու տարբեր ռազմավարություն:

«Այս հիվանդության դեմն առնել ոչ մի երկիր չի կարողանալու, եթե նույնիսկ հիմա կարողացել է ժամանակավոր: Միևնույնն է՝ սահմանները, տնտեսությունը, միջազգային շարժը  բացելուն զուգընթաց նորից դեպքերն արձանագրվելու են»,- ասել է նա։

Թորոսյանը նշել է նաեւ, որ հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք։ 

«Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասեցին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչեւ աշուն, միգուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ պետք է պատրաստ լինել առաջիկա մեկ տարում պետք է կենտրոնանալ տեղում խնդիրները լուծելու վրա եւ բացառել զբոսաշրջությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր