Չարենցավանցիները «Գազպրոմ Արմենիային» մեկ ամիս ժամանակ են տվել ժանգոտված խողովակների և վրայով անցնող հոսանքի լարերի հարցի լուծման համար
Օրեր առաջ, Չարենցավան համայնքի բնակիչները, դիմել էին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իրենց դժգոհությունը հայտնելով «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ:
Չարենցավանցիներին մասնավորապես հուզում է այն խնդիրը, որ Չարենցավանում, «Գազպրոմ Արմենիային» պատկանող գազի ժանգոտված և մինչ օրս չներկված խողովակները կարող են արդեն լուրջ խնդիրներ հարուցել, միչդեռ տեխսպասարկման պայմանագրով գազի խողովակները պետք է վաղուց ներկված լինեին, ավելին` հինգ տարին մեկ էլ թարմացվեին, ինչը մինչ օրս չի արվել:
Մեծ խնդիր է նաև այդ խողովակների վրայով անցնող հոսանքի լարերի տարանջատման հարցը, որոնք հղի են իրենց հետևանքերով հանդերձ:
Ելնելով իրենց անվտանգությունից ու «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների արագ կատարման ակնկալիքից, բնակիչները ՀԾԿՀ դիմումում, մեկ ամսվա ընթացքում խնդրի լուծման հարց էին բարձրացրել:
Մեր ունենցած տեղեկություններով ՀԾԿՀ-ում Չարենցավան համայնքի բնակիչների դիմումին ընթացք է տրվել, պարզաբանում են պահանջել և՛ «Գազպրում Արմենիայից», և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»:
Hayacq.com-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիայի» Կոտայքի մարզի պատասխանատուները խնդրին լուծուն տալու փոխարեն, սկսել են անհանգստացնել և պարզաբանումներ պահանջել խնդրով առավել ակտիվ բնակիչներից, ինչն էլ հարուցել է Չարենցավանցիների զարյույթը: