«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

29 հուն 2020 10:56

Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք. կա 11 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 25127 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 110 571 վերջին մեկ օրում 1398 նոր թեստավորում :


Փաստացի այս պահին բուժվում է 11254 պացիենտ, ավելացել  է` 290-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 13297  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:


Ընդհանուր առմամբ, 433 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:
Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) եւ 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր