Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 հուն 2020 12:19

Տեսանյութ.Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը.սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար

 
Այսօր ՀՀԿ երիտասարդները՝ 100 ակտիվիստներով, նամակներ են հանձնել ոչ միայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, այլ նաև ՀՀ-ում եղած բոլոր ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին: Նամակի բովանդակությունում նկարագրվում է այն ամենաթողությունը` իրավական և քաղաքական առումով, որը տեղի է ունենում ՍԴ-ի և ժողովրդավարական տրամաբանության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
 «Ինչի՞  ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե Եվրոպական կազմակերպությունները լուռ են այս հարցերի վերաբերյալ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ-ն և մյուսներն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության վերաբերյալ»,-ասաց նա:
«Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:


«Ես կարծում եմ, որ այդ սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար: Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ  կսովորեն արտակարգ դրության կարգը  դույզն ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»,-ասաց նա:


Նշենք, որ ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ պատվիրակությանը, որտեղ ըստ Մամիջանյանի, ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը:


«Այստեղից մի քանի ուղղություններով մի քանի խմբեր այս պահին մի քանի ժամվա ընթացքում կուղեւորվեն 20-ից ավելի դիվանագիտական առաքելություններ եւ նույն նամակը կհանձնեն նրանց»,-ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր