Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

29 հուն 2020 13:55

Հայաստանի քաղաքական երկնակամարում ավարտվեց ահռելի հարստություն դիզած թիվ մեկ փեսայի դարաշրջանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի գրառումը․ «Հայաստանի քաղաքական երկնակամարում ավարտվեց ևս մեկ կարևոր դարաշրջան՝ միշիկի դարաշրջանը։ Միֆերով շրջապատված ու գորշ կարդինալի համարում ունեցող փեսան խոսեց ու հասարակությունը տեսավ այն ինտելեկտուալ մակարդակը և գլուխգործոցի հասնող ինտրիգային մտածողությունը, որով նա սնվել ու ապրել էր առնվազն վերջին տասնամյակում։ Ընդհանրապես, քաղաքական գործիչները կամ իրենց նմանատիպ ընկալողները պետք է շատ խոսեն ու հանրային խոսեն, որովհետև խոսքը ոչ միայն արարում է, այլև ավերում։ Նման քաղաքական գործիչների համար խոսքը ավերիչ է, իսկ հասարակության համար՝ արարիչ, որովհետև հասարակությունը սկսում է ծանրութեթև անել, արժևորել, գնահատել կամ պախարակել այն ինչ ունեցել է կամ ինչ կարող է ունենալ։
     Ես համաձայն չեմ սոցիալական մեդիայում տարածված այն կարծիքի հետ, որ խոհանոցային լայվի բորշաեփման արարը խայտառակություն է կամ զավեշտ։ Ես կարծում եմ, որ բոլոր այդ արարը ամենալուրջ հատվածն էր բոլոր խոհանոցային զրույցներից և բոլոր տեսանյութերի հանրագումարն է կամ խտացումը, որով ի ցույց դրվեց հետհեղափոխական շրջանի ամբողջ քարոզչական հնարքների հանրագումարը, որով միշիկնյուզը սնել է կամ փորձել է սնել հայ հասարակությունը, ինչը սակայն վերջիվերջո տապալվեց հեղափոխությամբ, իսկ անհաջող մեդիաբլոգերը, չհասկանալով որ իր կողմից ստեղծված միֆերը և հնարավոր թշնամու կերպարները, որով նա կերակրում կամ համոզում էր Սերժ Սարգսյանին, ոչ միայն չաշխատեցին, այլև վերջիվերջո հանդիսացան Սերժ Սարգսյանի տապալման պատճառ։ Եվ չնայած այս ակնհայտ ֆիասկոյին, փեսան այս երկու տարվա ընթացքում չի հասկացել, որ նախկինում իր օգտագործած մեդիամանիպուլյացիների պլաստինկան պետք է փոխել, այլև շարունակում է նույն հնացած պլաստիկան պտտեցնելու իր անպտուղ առաքելությունը։
     Տարիների ընթացքում ահռելի հարստություն դիզած թիվ մեկ փեսան խոսում է տեխնոլոգիական մանիպուլիացիաներից, բայց մոռանում է նշել, որ տարիներ շարունակ ինքն է կանգնած եղել «այդ գործի» գլխին և, չնայած ծախսած ու ծախսվող ահռելի միջոցներին, շարունակում է նույն ֆիասկոյի քաղաքականությունը։ Միգուցե «վատիկանյան սրբի» ձեր կերպարը կարող է ազդեցություն ունենալ դեռևս ձեր դրամապանակից սնվող որոշ մարդկանց վրա, բայց դուք լավ պատկերացում չունեք մեր հասարակության՝ մարդկանց, երևույթներն ու իրերը ընկալելու մակարդակից ու կարողությունից։ Միգուցե որոշ մարդկանց մոտ սերմանում եք կասկած, որ գործող իշխանությունները նման են ձեր իշխանությանը, բայց մարդիկ ամեն ինչ լավ տեսնում և հասկանում են ու ձեր «կարտոլ» իշխանության պրոյեկցիան ևս շատ արագ հօդս է ցնդելու։
     Իսկ հիմա հերթով։ Ինչ է ասում փեսա միշիկը իր բորշաեփության մեջ կամ ընթացքում։ Հիմնական ուղերձը շարունակում է մնալ հինը և նույնը։ Ժողովուրդ ջան, դուք ոչինչ չեք որոշել, որոշել են տեխնոլոգիաները ու որոշակի խմբեր, իսկ դուք դարձել եք գործիք այդ «մութ ուժերի» ձեռքին։ Հերթական անգամ նախկին իշխանության այս մնացուկը չհասկացավ, որ ժողովրդի հավաքական ուժի դեմ անզոր են բոլոր տեսակի մութ ուժերն ու խմբերը, իսկ իրենք տարիների իրենց թալանի ու ապաշնորհ կառավարման արդյունքում գեներացրել էին ժողովրդական ատելության մի հսկայական դոզա, որ եռացող փակ թեյնիկը այլևս դիմանալ չէր կարող։
     Հաջորդ հետաքրքիր դրվագը աղանդավորական, սորեսական, լգբտ և այլ դիսկուրն է, որը հետևողականորեն քարոզում է միշիկնյուզը ու մեծ հաճույքով լուսաբանում նմանատիպ դիսկուրս առաջ մղող և «անհայտ» ֆինանսավորում ստացող տարատեսակ բազմակի օգտագործված խմբերի ու մարդկանց «ակցիաները, կարծիքներն ու տեսակետերը»։ Ժամանակին մասոնական և այլ նմանատիպ «վախենալու» կեղծ դիսկուրսների ֆիասկոները ևս չսովորեցրին մեծն մեդիամագնատին, որ չարժե այս անմիաստ գործի վրա ծախսել քո մեդիամիլիոնները, այլ ավելի հետաքրքիր զբաղմունք արժե գտնել։
     Բորշչի տեսարանը հագեցած էր այլ հետաքրքիր դրվագներով ևս։ Եթե «ղզիկ տղամարդիկ» կարողանում են տապալել ձեր իշխանությունը, ապա այդ իշխանությունը առնվազ հերմաֆրոդիտ իշխանություն է։ Չնայած ավելին ասելու թերևս կարիքն էլ չկա, քանի որ փեսան իր իսկ աներոջը բնորոշում է որպես «կորտոլ» կամ որ նույնն է, ժողովրդական լեզվով ասած՝ «քյալ», այսինքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը գոնե շատ հարցերում չի լսել իր մեդամագնատ փեսային և թերևս ճիշտ է արել, հաշվի առնելով 2008թ․ փետրվարի 26-ի այն սարսափելի մղձավանջը, որն նա ապահովեց իր աներոջ համար՝ ավելացնելով ընդդիմադիր հանարահավաքի առանց այն էլ ստվար շարքերը։ Այսքանից հետո մի բնական հարց է ծագում․ ով է այդ կարտոլը?
     Չեմ էլ ցանկանում շատ խորանալ սիմվոլիզմի ու ենթագիտակացական մղումների մեջ, որով ժողովրդին բաժանում է սև ու սպիտակի, բարեկամ ռուս ժողովրդին ասոցացնում ալկոհոլի հետ, իսկ բիզնեսը՝ ծխախոտի, որտեղ հավանաբար չի հասցրել «փայ մտնել» ու դրա համար սիրտը ահավոր ցավում է։
     Եվ վերջում ցավով եմ արձանագրում, թե ում ձեռքին է եղել իշխանությունը նախահեղափոխական շրջանում, ինչ ապաշնորհներ են կառավարել երկիրը ու փորձել մանիպուլացնել մարդկանց գիտակցությունը և շարունակում են նույն ոճով, ինչ կոռումպացված մտածողություն է տիրել Հայաստանի Հանրապետությունում և թե ինչից մենք ազատվեցինք հեղափոխության շնորհիվ։ Եվ երբ խոսում ենք հեղափոխության արժեքներից, առաջին հերթին հենց ի նկատի ունենք այս մտածողության վախճանը և նոր մտածողության ծնունդը, որտեղ պաշտոնյան ծառայելու համար է և ոչ թալանելու, որտեղ ոստիկանը օգնելու համար է և ոչ պատժելու, որտեղ կրթությունը առաջընթացի համար է և ոչ տգիտացման և այսպես շարունակ։ Լավ եղեք»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր