Իրանը կոչ է անում Ինտերպոլին՝ Թրամփին ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում
Իրանական դատական համակարգը «Ինտերպոլից» պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։«Հնարավոր էր նույնականացնել 36 մարդու, որոնք ներգրավված են եղել Կասեմ Սուլեյմանիի սպանության գործով։ Նրանց թվում կան ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքական և ռազմական գործիչներ», - ասել է Թեհրանի դատախազ Ալի Մեհրան։
Ըստ նրա, դատական իշխանությունները բանաձև են ընդունել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և «Ինտերպոլի» միջոցով նրանց «կարմիր կարգավիճակի» մասին հայտարարելու վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ամբողջ աշխարհում իրավապահ ուժերը կներգրավվեն հայցվող կասկածյալի որոնուման աշխատանքներում։
Նա ասել է, որ այդ անձինք մեղադրվում են «սպանության» և «ահաբեկչության» մեջ. «Ցանկի առաջին հորիզոնականում նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը»: