Գործի են դրվել Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Կիևն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ.Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն մեծ բախումից          Աշխարհն անհանգիստ է.ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության, հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում       Պատժամիջոցները էժան չեն նստի.ԱՆգլիան վախեցած է՝ՌԴ-ն, որպես զենք կարող է օգտագործել՝ նվազեցնելով գազի մատակարարումը Եվրոպա    

30 հուն 2020 10:17

ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանի հայղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Ու այս առիթով արդեն նյութեր են նախապատրաստվում:


«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այս դիմումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունների հետ»:


Նկատենք, որ առողջապահության պատասխանատուների իրականացրած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի և բուժման գործընթացում սկսվել է հետաքննության առարկա դառնալ նաև Ֆրանսիայում: Մասնավորապես, Փարիզի դատախազությունը դեռևս հունիսի 9-ին սկսել էր հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե արդյոք իշխանությունների կողմից որևէ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պարագայում դատախազություն էր հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների և ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։ Իտալիայում ևս նմանատիպ գործընթաց է գնում:


Իսկ, ահա, Հայաստանում ևս փորձ է արվում հասկանալ, թե որքանով են իշխանությունների և հատկապես Առողջապահության նախարարության քայլերն եղել հիմնավոր, և արդյոք չեն եղել պաշտոնական դիրքը չարաշահելու կամ տեղեկատվություն թաքցնելու, աղավաղելու դեպքեր: Սակայն դիմումի հեղինակ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թերահավատորեն մոտեցավ քրեական գործ հարուցելու հեռանկարին»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր