Տեսանյութ․Ովքեր ստեր տարածեցին, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվելու իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգմանը          Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել       Ագարակավան բնակավայրում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում    

30 հուն 2020 11:54

Արտաշատի ԲԿ–ում կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա պացիենտը նետվել է պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից։ Facebook սոցցանցի իր էջում լուրը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով»,–գրել է նա:


Նիկողոսյանը հայտնել է նաև, որ կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: 55–ամյա պացիենտը գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ` գտնվում է ծանր վիճակում:


Հիշեցնենք, որ հունիսի 29-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել էր 25 127–ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր