Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 հուլ 2020 11:15

Ամենադժվար պայքարը դեռ առջևում է.համաճարակը իրականում ուժեղանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոզ Ադհանոմ Գեբրիեսոսը ընդգծում է, որ COVID-19 համաճարակի դեմ պայքարը դեռ առջևում է։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


«Ամենադժվար պայքարը դեռ առջևում է: Ցավում եմ, սակայն, այսպիսի միջավայրի և պայմանների պարագայում, ստիպված ենք արձանագրել, որ սա դեռևս անգամ մոտ չէ ավարտին: Չնայած շատ երկրներ ունեցել են որոշակի առաջընթաց գլոբալ առումով, համաճարակը իրականում ուժեղանում է», - ասել է Թեդրոս Գեբրիեսոսը Ժնևում:


Ըստ նրա, այն երկիրը, որը պնդում է, որ շփման հետքերի բացահայտումը շատ դժվար է, իրականում վատ արդարացում է փնտրում:


Կոնտակտների բացահայտումը ներառում է վարակված մարդու հետ շփում ունեցած անձանց բացահայտում ու մեկուսացում:


Գեբրիեսոսը նշել է, որ հունիսի 30-ին լրանում է վեցերորդ ամիսն այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն ստացել է Չինաստանում համավարակի բռնկման մասին առաջին զեկույցները, և այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում վարակվել է 10 միլիոն մարդ, մահացել՝ կես միլիոնը:


Մյուս շաբաթ ԱՀԿ ծրագրում է հետաքննչական թիմ ուղարկել Չինաստան՝ վիրուսի սկզբնաղբյուրները հետազոտելու համար: Ըստ Գեբրիեսոսի, վիրուսի դեմ հնարավոր է ավելի արդյունավետ պայքարել, երբ հայտնի է դրա ծագման աղբյուրը:


Այս հարցը բազմիցս բարձրացվել է ԱՄՆ կողմից, որը քննադատել է ԱՀԿ-ին և կոչ արել հետազոտել վիրուսի ծագման աղբյուրները:


Այսօր ԱՄՆ և Բրիազիլիան զբաղեցնում են աշխարհում կորոնավիրուսի հիվանդների թվաքանակով առաջին և երկրորդ տեղերը: ԱՄՆ-ը առաջին տեղում է նաև մահացած մարդկանց թվով: Զոհերի թիվն անցել է 126 հազարը 2.6 միլիոն հիվանդների պարագայում: ԱՄՆ-ին է հետևում Բրազիլիան, ուր հիվանդների թիվը մոտենում է 1 միլիոն 400 հազարի, իսկ մահացածների թիվը կազմում է ավելի քան 58 հազար մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր