Ծառուկյանը «Էրեբունի» ԲԿ-ում կաթիլային է ստանում

«Պարոն Ծառուկյանն իրեն լավ է զգում։ Մի փոքր ջերմում է։ Նա իրեն պատկանող սեփականություններից մեկում շարունակում է մեկուսացած մնալ, միայն թե գնում է «Էրեբունի» ԲԿ` կաթիլային ստանալու։ Սակայն Ծառուկյանը հոսպիտալացված չէ, և կաթիլայինը ստանալուց հետո տուն է վերադառնում»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք` երեկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, թե «լավ մարդկանց կորոնավիրուսը չի կպնում», և կից գրել էր. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։
Հունիսի 29-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը։
ԲՀԿ–ից էլի վարակվածներ կան. դեռևս հունիսի 23-ին կորոնավիրուսով վարակված լինելու մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի, ինչպես նաև խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ։