Տեսանյութ.«Մեկից հայհոյանք լսեցինք, բերման կենթարկենք». Վայոց ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարի պահապաններին

Նա դիմեց ներկաներին՝ ասելով. «Ես մարզային վարչության պետն եմ, Ոչ մի հայհոյանք, ոչ մի կոպիտ խոսք: Ով մի ավելորդ բառ ասեց, միանգամից հեռացնում եք տարածքից: Որեւէ մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք եմ լսել, ոստիկանների պահանջներին չենթարկվել, բերման է ենթարկվելու: Մենք այստեղ եկել ենք խնդիրը լուծելու: Մեկի բերանից հայհոյանք լսվեց, բերման է ենթարկվում բաժին միանգամից»:
Նշենք, որ երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ամուլսարի նոր պահնորդական ծառայության անձնակզմը հեռանում է տարածքից, մնում են միայն հերթափոխ իրականացնողները: Այօր սակայն դեռեւս նրանք չեն հեռացել, թեեւ հայտարարում են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: