Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 հուլ 2020 13:24

Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, որը հայերին անվանել է Хач-եր և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն

Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որը ատում է հայերին և Հայաստանը։ Այս մասին Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում նախօրեին ասել է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

«Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,-ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժ էր պատրաստել։ Տեսանյությում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր հունիսի 25-ին և ավարտվել հուլիսի 1-ի երեկոյան: Ռուսաստանի քաղաքացիները պետք է կողմ կամ դեմ քվեարկեին Սահմանադրության մեջ առաջարկվող այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ռուսական օրենսդրության գերակա դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրվելու իրավունքն տալն ու պաշտոնավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումը:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ առցանց քվեաթերթիկների 99%-ի մշակման հիման վրա հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների 78.03%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, դեմ՝ 21.16%-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր