ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում          ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ       Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան    

02 հուլ 2020 13:44

Մեր առողջապահական համակարգը դիմացավ, հաղթահարեցինք կորոնավիրուսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի առողջապահական համակարգը հաղթել է կորոնավիրուսին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։


«Մեր առողջապահական համակարգը կարողացավ  հաղթել: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք», - ասել է  նա։
 
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը ցուցաբերել է «քաղաքական ողջախոհություն և ժողովրդական իմաստություն»։


«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներն են հայտնվել։ Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք։ Կորոնավիրուսի դեմ պայքարում վերջնական հաղթանակից հետո մենք անպայման առաձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, որոնք այսօր դեռևս իրենց պարտքն են կատարում»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն չի մտցվել։ Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Հունիսից երկրում նկատվում է կորոնավիրուսով հիվանդների թվի նվազում։ Վերջին տվյալներով՝ երկրում արձանագրվել է վարակի 62 424 դեպք, որոնցից 306-ը՝ վերջին օրվա ընթացքում։ Ապաքինվել է 47 533 մարդ, մահացել է 398-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր