Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

03 հուլ 2020 10:36

Մեծ պատնեշ՝ հայ և ռուս պաշտոնյաների միջև. միակ տուժողը հայ ժողովուրդն է լինելու. ամեն մեկն իր հասանելիքը ստանալու է ժողովրդի հաշվին.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.


«Հակառուսական տրամադրությունների խորացումն արդեն լուրջ քայլերի է մղում Ռուսաստանին։ Մեր տեղեկություններով, այս օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտում Ռուսաստանը սկսել է մի քանի ուղղություններով ինտենսիվ աշխատել, ընդ որում ոչ միայն հայտնի քաղաքական միավորումների, այլև բավական քիչ հրապարակայնություն ունեցող շրջանակների հետ։


Այլ խոսքով, որտեղ պարարտ հող է տեսնում, բաց չի թողնում։ Հասկանալով, որ այս տեմպերով Հայաստանում ազդեցության գոտին ամբողջովին փոխվում է, Ռուսաստանը փոխում է մարտավարությունը։ Նույն աղբյուրների պնդմամբ, եթե նախկինում տարբեր խողովակներով ռուսական քաղաքական էլիտան փորձում էր Հայաստանի իշխանությունների հետ խոսել, բան «հասկացնել», հիմա անցել են «կացնային» քաղաքականությանը. խզել հնարավոր բոլոր կապերն ու սեփական շրջանակների հետ փորձել իրադրությունը շտկել։


Սակայն սրան զուգահեռ Հայաստանում արևմտյան ուժերն իրենց գործունեության պիկին են հասել ու հիմնական թիրախ են դարձրել ոչնչացնել այն ամենը, ինչ Ռուսաստանի հետ է կապված, սա բնականաբար իրականացվում է իշխանության լուռ համաձայնությամբ ու դա առավել մարտական է դարձրել ռուսներին։


«Անհաղթահարելի մեծ պատնեշ է ստեղծվել հայ և ռուս պաշտոնյաների միջև։ Իշխանությունում գրեթե չկա մեկը, որի հետ նրանք ցանկանան բանակցել։ Երևի չեզոքություն ցուցաբերում են միայն պաշտպանական գերատեսչության դեպքում, բայց դա լրիվ այլ հարց է»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ իշխանության անմտության պատճառով Հայաստանը շուտով վերածվելու է դիմակայությունների օջախի, որի միակ տուժողը հայ ժողովուրդն է լինելու, որովհետև ամեն մեկն իր հասանելիքը ստանալու է հայ ժողովրդի հաշվին»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր