ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

03 հուլ 2020 12:53

Ահա թե ինչու կորոնավիրուսը չի ներթափանցել Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատասխանել է հարցին՝ ինչու այդ երկրում չի գրանցվել կորոնավիրուսի որևէ դեպք։ Նա վստահ է, որ դա իշխող կուսակցության գրագետ գործողությունների և ժողովրդի համախմբվածության արդյունքն է։


«Մենք ամբողջովին արգելափակել ենք մեր տարածք չարորակ վիրուսի մուտքը և պահպանել կայուն հակահամաճարակային իրավիճակ», - 360tv.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Կիմ Չեն Ինը։


Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայում իրականացվել են լայնածավալ հակահամաճարակային աշխատանքներ, և չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, երկիրը կարողացել է  խուսափել համաճարակից:


Պետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ողջ ժողովրդին՝ իրենց համախմբվածության և «իշխող կուսակցության հրամաններին» հետևելու համար:


Ջոնս Հոփքինսի համալսարանի պաշտոնական տվյալներով,  Հյուսիսային Կորեայում COVID-19-ի որևէ դեպք չի հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր