10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

03 հուլ 2020 13:33

ՀՀ կառավարությունը չի ձեռնակրել ոչինչ՝ վիրուսի ներթափանցման, տարածման համար,հասարակությունից թաքցվել և աղավաղվել են տվյալները

«Որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, կարգելափակեր Հայաստան վիրուսի ներթափանցումը, տարածումը , ՀՀ կառավարությունը չի ձեռնարկել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ ընթերցելով Հատուկ քննչական ծառայության կողմից իր հայցի մերժման հիմքերը:


Հայաստանի հանրապետության անունից ներկայացված քննիչի եզրակացության մեջ ասված է, որ պաշտոնատար անձանց գործողությունների բնույթը կապված է եղել համավարակի տարածման տեմպերից և կոնկրետ միջոցառումնրե են իրականացվել ըստ իրավիճակի:


Ղազինյանը հիշեցրեց, որ իր դիմումով ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել են կորոնավիրուսի վարակի մասին մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, իսկ նման տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող սուբյեկտը կառավարությունն է՝ ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի:


Հայտնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հայցը և հրաժարվել հարուցել քրեական գործ՝ Արթուր Ղազինյանը նկատեց, որ քննիչը սահմանափակվել է միայն առողջապահության փոխնախարարից բացատրություն վերցնելով, այն դեպքում, երբ պետք է բացատրություն վերցներ ՀՀ վարչապետից, առողջապահության նախարարից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենից, որոնք տրամադրել են տեղեկատվություն կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ:


Վերջինիս խոսքով, քննիչը չի վերցրել և չի համադրել ԱՀԿ-ի փետրվարի 6-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի մասին ներկայացրած տվյալները վարչապետի և առողջապահության նանխարարի տրամադրած տեղեկատվության հետ, որպեսզի բացահայտի այն խեղաթյուրումները, որոնք առկա էին եղել այս ընթացքում:


«Դրա համար պետք է քննիչը վերցներ Արսեն Թորոսյանի «սա սովորական գրիպ է», «սա վտանգավոր չէ», «վիրուսի մահաբերությունը հավասար է սովորական գրիպի մահաբերությանը» հայտարարությունները և համադրեր ԱՀԿ-ի խորհրդատվական հայտարարությունների հետ»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը և շեշտեց, որ նման արտահայտություններ են արվել այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեպքում 3.5-4 տոկոս է մահվան ելքերը, իսկ սովորական գրիպի դեպքումէ 0.5-1 տոկոս:


«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ քննիչի պատասխանից սենսացիոն բացահայտում է արել և ընթերցեց եզրակացության այդ հատվածը. «Արթուր Ղազինյանի կողմից Կովիդ-19 հիվանդության մասին դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս»:


Ըստ բանախոսի դրանով նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին, ինչը ժամանակին 5 անգամ ասել էր նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բրիֆինգի ժամանակ, որը վարչապետը համարել էր վրիպակ:


Արթուր Ղազինյանը դրանից եզրակացրեց, որ քննչական ծառայությունը և հիվանդանոցի տնօրենն ավելի ազնիվ են ՀՀ քաղաքացիների հետ, քան վարչապետն ու առողջապահության նախարարը:
Ես կարող եմ հաստատապես պնդել, որ եւ Մհեր Դավիդյանցը, եւ ՀՔԾ-ն հաստատել են ուղղակիորեն, որն մեզնից թաքցվել է առաջին վարակակրի հանգամանքը: Դա արվել է մեկ նպատակով, որն արտահայտված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: Այսինքն նպատակ է եղել մարդկանց զգոնությունը թուլացնելը, ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեն անցկացնելը եւ իրենց համար անհրաժեշտ «այո» ձայներ հավաքելը»:


Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ քննիչը ներկայացրել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսը պանդեմիա է հայտարարել մարտի 13-ին, մինչդեռ դա եղել է մարտի 11-ին. «Մենք մտածեցինք, որ միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ մարտի 12-ը հավաքներ է անցկացրել Սյունիքի մարզում, որը մարտի 13-ին դադարեցվել է: Միգուցե քննիչը քաղաքական ցուցումով որոշել է այդ երկու օրվա խնդիրը լուծել: Բայց մենք գտանք կառավարության որոշում, որտեղ նույնպես նշված է մարտի 13: Ես չեմ հավատում, որ ՀՀ կառավարությունում ոչ ոք չգիտեր, որ պանդեմիան ԱՀԿ-ն հայտարարել է մարտի 11-ին: Որոշումը ստորագրված է Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեր խորին համոզմամբ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք:»:


Նա ընթերցեց քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, թվական փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը»:


Ղազինյանն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի երթը չեղարկելուն, որտեղ որպես հիմնավորում նշված էր, որ հաշվի են առել առողջապահության նախարարության հորդորը. «Այդ ինչ հորդոր է եղել, որ ուղղված է եղել միայն ՔՊ-ին, ինչու է այն ուղղված եղել միայն իշխող խմբին, ինչու դրա մասին չեն տեղեկացվել ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, ՀԿ-ները եւ ինչ կանխարգելիչ միջոցառումների մասին է նշել առողջապահության նախարարությունը: Բայց նույն մարտի 1-ին Նիոկլ Փաշինյանը մետրոյում բաժանում էր բուկլետներ, դրանից հետո մեկնեց Սյունիք, սկսվեցին զանգվածային միջոցառումներ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում ամսի 12-ին շփվել է հաստատված վարակակրի հետ, թեստ է հանձնում եւ գնում ինքնամեկուսանալու: Այսինքն բավարար տվյալներ կան պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուս՝ ունենալով խմբային շահ:


Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության  մասին: Ուզում եմ կրկնել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հանցագործություն, որն իր մասշտաբով չունի նախադեպ, մահացել է 600-ից ավել մարդ: Մեր տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, փակվել են հազարավոր կազմակերպություններ, մնացել են գործազուրկ տասնյակ հազարավոր մարդիկ, առողջապահական համակարգը գտնվում է վատթարագույն վիճակում: Այս հիմքով պետք է լինեն պատասխանատու անձինք եւ նրանք մենք դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանին եւ Արսեն Թորոսյանին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր