Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

04 հուլ 2020 10:00

Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք կորզելու հույսով։ Սակայն մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել՝ Մանուկյանը ցուցմունք չի տալիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:


Դատարանը (դատավոր` Կարեն Ֆարխոյան) հունիսի 27-ին կալանքի սանկցիա տվեց։ Մանուկյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ըստ մեղադրանքի, 2017-ին Ծառուկյանը հրավիրել է ԲՀԿ-ի՝ Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու Վազգեն Պողոսյանին և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ մարզում 9 հազար ձայն ապահովելով։


«Անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար» Պողոսյանը դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին։ Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ՝ 90 միլիոն դրամ։ «Ձայների ապահովման համար» գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու ակտիվիստներին, որոնք էլ պետք է բաժանեին ընտրողներին։ Բայց ուշագրավ է, որ Պողոսյանն առաջին, երկու անգամները հստակ ցուցմունք չի տվել Մանուկյանի դեմ, միայն երրորդ անգամ՝ հունիսի 8-ին է ասել, որ Մանուկյանից գումար է ստացել, մեկ շաբաթ հետո կրկին հետ է վերցրել խոսքերը՝ ասելով, որ հստակ չի կարող ասել՝ դա կաշառքի՞, թե՞ շտաբի օրինական ծախսերի գումարն էր: Առերեսման ժամանակ էլ չի պնդել, որ Մանուկյանից որպես կաշառք գումար է ստացել։


Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանը «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահն է, մեղադրվում է քաղշինկոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ։ Հենց այդ գործի շրջանակներում են փետրվարին ԲՀԿ-ին վերաբերող փաստաթղթեր գտել Պողոսյանի մոտ, իսկ ապրիլի 1-ին նրա կալանքի միջոցը փոխեցին»:


Մանրամասնեը թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր