Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար          Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները. «Հրապարակ»       «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը», Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»    

06 հուլ 2020 12:34

Տեսանյութ.Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շահառուների շրջանակը հայտնի է:


Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:


Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են


1. ֆինանսական,


2. ապահովագրական,
3. շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում,
4. կառավարչական մարմիններում,
5. հասարակական կազմակերպություններում,
6. հիմնադրամներում։


Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր