Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

07 հուլ 2020 10:17

Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բարելավվել է իր բիզնեսը. հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, բավականին բարելավվել է իր բիզնեսը:  Պարզապես, հիմա նա արտերկրից բանան է ներկրում ոչ թե դեպի Հայաստան, այլ` Ռուսաստան:

Ի դեպ, ըստ շրջանառվող խոսակցությունների, վերջերս նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, կրկին հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի եւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Եռակողմ հանդիպմանը չի խանգարել անգամ այն, որ Գ. Կոստանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, թե վարակվել է կորոնավիրուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր