Տեսանյութ.Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը          Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց       Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին    

07 հուլ 2020 10:55

Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում. հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցները պատրաստ են քովիդ բուժել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի իջեցնելու։

«Վրեժ է լուծում բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը  քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։ Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլև որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։ Հիմա մտածում են սաղացնել որևէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր