Տեսանյութ.Չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին, քանի դեռ...սուր շնչառական վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում

«Նման տվյալներ չունենք. աշխարհում էլ դեբատը շարունակվում է։ Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և քանի դեռ իմունիտետի երկարատև լինել–չլինելու հարցի պատասխանը չունենք, չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` պետք է առնվազն զգույշ լինենք, քանի որ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100 տոկոս երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի։ Նախարարը հուսով է` եթե անգամ կրկնակի վարակման դեպքեր լինում են, ապա երկրորդ վարակը թեթև կտանեն մարդիկ, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունների դեպքերում։
Հարցին, թե վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ է մարդը «պաշտպանված» լինում վարակից, Թորոսյանը պատասխանեց, որ սուր շնչառական վարակներն առհասարակ երկարատև իմունիտետ չեն առաջացնում։