Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուլ 2020 12:34

Տեսանյութ.Մենք վերջապես պետք է հասկանանք՝ վարչապետ ունե՞նք, թե... Փաշինյանը ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները.երիտասարդների ակցիա

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները  բողոքի ակցիա- ֆլեշմոբ  են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությանը թվում է, թե ծածկադմփոց անելով, ամենահնչեղ թեման այլ հարցով փոխարինելով, իշխանությունները հնարավորթյուն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն, սկանդալային պատմություններն ու ապօրինությունները։
«Մենք այսօրվա ակցիայով, ի թիվս ՀՀ-ում առկա շատ խնդիրների, նշում ենք, որ չի հաջողվելու մոռացության մատնել կարևոր հարցերը։ Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, որ բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ։ Մենք վերջապես պետք է հասկանանք՝ վարչապետ ունե՞նք, թե՞ պոպուլիստ մեկը։ Կամ մենք ԱԺ պատգամավորնե՞ր ունենք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ։ Մեր իշխանությունները շատ են սիրում խոսել կոռուպցիայից, կամ ներկայացնել կառավարության շրջանում անցկացված հարցումներ։ Բայց ուզում ենք հիշեցնել, որ նոյեմբերին անցկացված հարցումներից մեկով հասարակության շուրջ 60%-ը համարում էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է ՀՀ-ում, իսկ հիմա՝ իրենց անցկացրած հարցումներով՝ 80%-ն է այդպես կարծում։ Այ այսպես են իրենք պայքարում կոռուպցիայի դեմ»,- նշեց Հ. Մամիջանյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք նաև լսել են Միքայել Մինասյանի «Ստի վերջը» շարքում արված հայտարարությունները, և իրադարձություններին ծանոթացել են նաև այլ տեսանկյունից.
«Ծխախոտի գործով ՌԴ-ում գործ է հարուցվել, իսկ ՀՀ իշխանությունները այդ մասին որևէ բառ չասացին։ Շատ հեշտ է ասելը՝ ես չեմ հերքի, որ ուղտ եմ։ Չգիտեմ՝ վարչապետը դա պե՞տք է հերքի, թե ոչ, բայց ծխախոտի գործը գոնե պետք է փորձի հերքել, թեև փաստերը ցույց են տալիս, որ դա իր մոտ չի ստացվում»։
Նրա խոսքով, ոստիկանությունը ծառայում է պետությանը, և իշխանությունները ստիպում են այդ կառույցին անօրեն գործողություններ անել, ինչն անթույլատրելի է։
«Նիկոլ Փաշինյանը ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները, դա պարզապես անընդունելի է։ Մենք պահանջում ենք բացատրություն քաղաքական պաշտոնյաներից այդ ծխախոտի գործի հետ կապված։ Երբ երկիրն գտնվում էր խորը «լոքդաունի» մեջ, երկրից դուրս էր բերվում մի քանի ինքնաթիռ ծխախոտ։ Ուզում եք ասել՝ կառավարությունը կարող էր տեղյակ չլինե՞լ դրա մասին։ Ես դրան չեմ կարող հավատալ»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր