Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 հուլ 2020 14:54

Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում.հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին

Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն է, որ ստացել է այդ կարգավիճակը: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին գրված է  ВВС-ի հրապարակած «Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում» վերտառությամբ հոդվածում:  Ըստ հոդվածի՝  հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին: Տրիոյում Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն է, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Հոդվածն անդրադառնում է երկրում իրականացված գործողություններին ու իշխանության ձեռնարկած միջոցներին` այդ թվում դպրոցների ու բուհերի փակումը,  արտակարգ դրություն ու պարետային ժամ  հայտարարելը, ներքին շարժի սահմանափակումը:

ВВС-ն գրում է. «Վրաստանի Հանրային առողջության ազգային կենտրոնի գիտնականները մեծ հարգանքի են արժանի: Եվս մեկ  հայտնի դեմք կա` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան»:

Ըստ ВВС-ի` երկրի համար մեծ փորձությունը Զատկի տոնն էր: Վտանգ կար, որ Ճրագալույցի արարողությանը հազարավոր մարդիկ կմասնակցեն, սակայն հասարակությունը լսեց մասնագետներին ու մնաց տանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր